Հայերեն   English   Русский  

Մեգան Մարքլը նախընտրում է վեգանական դիետան


  
դիտումներ: 2217

Մեգալ Մարքլը դեռևս մինչև դքսուհի դառնալը հարցազրույցներից մեկում ասել է,

որ կարևոր իրադարձություններից առաջ պահում է վեգանական դիետա: Reader’s Digest Best Хеалтн ամսագրին ասել է, որ դա անում է ոչ միայն գեղագիտական պատճառներով, այլև այն պատճառով որ կարևորում է առողջ ապրելակերպը:

Որոնք են վեգանական դիետայի առավելությունները:

Դիետայի բաղադրիչներն են բանջարեղենը, մրգերը և կանաչեղենը: Վեգանական դիետան օգնում է պահպանել նորմալ կշիռը, օգտակար է մաշկի համար եւ նվազեցնում է որոշակի քրոնիկ հիվանդությունների վտանգը `սրտի խնդիրները, շաքարախտը եւ նույնիսկ քաղցկեղի որոշ տեսակները:

Ինչպես սկսել դիետան

Դիետան պետք է սկսել օրական ուտելով 2-3 բանջարեղեն, 1-2 մրգեր եւ 50-60 գ ընկույզ և արևածաղկի սերմեր: Հաջորդ քայլը մսից հրաժարվելն է, իսկ հետո որոշ ժամանակ անց չուտել նաև ձուկ, ձու և կաթնամթերք:

Վեգանական դիետան պետք չէ պահպանել երկար ժամանակ, քանի որ այս դիետան շատ հարուստ չէ սպիտակուցներով, վիտամին B12- ով, կալցիումով, երկաթով, վիտամին D- ով եւ ճարպաթթուներով:

Միևնույն հարցազրույցում Մեգանը նշել է, որ չի արգելում իրեն բացառապես ամեն ինչ, քանի որ կարծում է, որ կարևոր է նաև ուտել այն ինչ սիրում ես. դա օգնում է խուսափել սթրեսից:

Սիրած ուտելիքների ցանկում Մեգանը նշել է մակարոնեղենը, կարտոֆիլի ֆրին, իսկ սիրած խմիչքը կարմիր գինին է:

«Իմացեք ձեր մարմինը եւ ինչպես է այն աշխատում, եւ ամեն ինչ լավ կլինի», - եզրափակել է Մեգանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: