Հայերեն   English   Русский  

«Ժողովուրդ». Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո փոխվել է սփյուռքահայերի վերաբերմունքը


  
դիտումներ: 351

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունների կողմից Սփյուռքը դիտարկվել է որպես փողի աղբյուր:

«Տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունների կողմից Սփյուռքը դիտարկվել է որպես փողի աղբյուր: Այդ ամենը զգալով՝ սփյուռքահայերը վերջին տարիներին ակնհայտ փոխել էին իրենց վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ, պատահական չէ, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամ ամեն տարի նախորդից ավելի քիչ գումար էր հա­վաքվում: Բայց Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո փոխվել է նաև սփյուռքահայերի վերաբերմունքը, և հավատ կա նոր կառավարության հանդեպ:

Սփյուռքահայ գործարար Զարեհ Պալյանը, որ ՀՀ իշխանությունների հան­դեպ քննադատական խոսքեր հնչեցրեց նախորդ տարվա Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ, երեկ «Ժողո­վուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Եվ անձերին եմ քննադատել, և համակարգին, և կազմակերպություններին, որովհետև մի այնպիսի անընդունելի, մարդկայնորեն անտանելի իրավիճակ էր, որ բոլորին էր հասնում քննադատու­թյուն»:

Հիմա, ըստ նրա, «Սփյուռքը զգալիորեն շատ ավելի կվստահի Նիկոլ Փաշինյանին ու Նոր Հայաստանին»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: