Հայերեն   English   Русский  

​Վարդի մուրաբա


  
դիտումներ: 3646

Մուրաբայի համար օգտագործել թեյի վարդի թերթերը: Մկրատով թերթերի սպիտակ մասը կտրել, չորացածները` հեռացնել, մաղում թափահարելով և մաղելով թերթերից հեռացնել վարդափոշին: Պատրաստած թերթերը սառը ջրով լվանալ, դնել թասը և վրան ջուր լցնել (1 կգ վարդին` 2 լ ջուր), դնել կրակին, տաքացնել մինչև եռալը, ապա եփել 5 րոպե: Դրանից հետո լցնել շաքարավազը և մուրաբան եփել մինչև պատրաստ լինելը:

Վարդի բնական գույնը պահպանելու և շաքարակալումից խուսափելու համար եփի ընթացքում ավելացնել կիտրոնաթթու:

Բաղադրությունը` 1 կգ վարդի թերթեր, 6 կգ շաքարավազ, 8 գ կիտրոնաթթու:

Ըստ «Հայկական խոհանոց» ժողովածուի





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: