Հայերեն   English   Русский  

​Գրեթե կես միլիոն մարդ պահանջում է պատժել Ռեալ Մադրիդի կապիտան Սերխիո Ռամոսին


  
դիտումներ: 276

Գրեթե կես միլիոն մարդ ստորագրել է օնլայն դիմում, կոչ անելով ՖԻՖԱ-ին և ՈՒԵՖԱ-ին պատժել ֆուտբոլիստ Սերխիո Ռամոսին շաբաթ օրը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում Մուհամեդ Սալահին միտումնավոր վնասելու համար:

Առաջին խաղակեսում, որի ընթացքում Ռեալը հաղթում էր 3-1 հաշվով, Լիվերպուլի կիսապաշտպան Մուհամեդ Սալահը Ռամոսի հետ քաշքշոցի հետևանքվ ընկավ գետնին և վնասեց ուսը: Նա իհարկե փորձեց շարունակել խաղը, սակայն շուտով արցունքներն աչքերին լքեց խաղադաշտը:

Խաղից հետո հայտարարվեց, որ հարվածի արդյունքում ձգվել են Սալահի ուսի ջլերը և դեռևս չկա ժամանակացույց ֆուտբոլիստի վերականգնման վերաբերյալ: Նա կարող է բաց թողնել աշխարհի գավաթի առաջնությունը, որը սկսվում է հունիսի 14-ին:

Ռամոսին պատժելու էլեկտրոնային դիմումը ստորագրել է ավելի քան 460.000 մարդ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: