Հայերեն   English   Русский  

Ես պատվավոր հայուհի եմ, ինձ դուր է գալիս նրանց հպարտությունը. Սերենա Ուիլյամս


  
դիտումներ: 855

Աշխարհահռչակ ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը, որն ամերիկաբնակ հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի կինն է, հայտարարել է Հայաստան այցելելու մտադրության մասին: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Ամուսինս հայ է, ես շատ բան գիտեմ հայերի մասին, ես պատվավոր հայուհի եմ: Ինձ դուր է գալիս, թե որքան հպարտ են նրանք: Ես պլանավորում եմ Հայաստան այցելել, սակայն չգիտեմ այս տարի, թե հաջորդ », - Ubitennis պարբերականը մեջբերում է հայտնի թենիսիստուհու խոսքերը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ամերիկահայ գործարար Ալեքսիս Օհանյանը և թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը մասնակցել են արքայազն Հարիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: