Հայերեն   English   Русский  

Հայաստանցի բռնցքամարտիկները մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում


  
դիտումներ: 293

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում ընթացող բռնցքամարտի «Գուբերնատորի գավաթ» Հայաստանը ներկայացնող մարզիկներից երկուսը նվաճել են մեդալներ։

64 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հռչակվել է առաջնության հաղթող ՝եզրափակչում պարտության մատնելով ռուս բռնցքամարտիկին։ Մեր մյուս բռնցքամարտիկ, 2018թ 18-22 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը եզրափակչում պարտվել է Ռուսաստանի ներկայացուցչին և գրավել է 2-րդ տեղը։

Բացի Բաչկովից եւ Մանասյանից Սանկտ-Պետերբուրգում Հայաստանը ներկայացնում էին նաեւ 52 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 60 կգ քաշային Ժորժիկ Մարությանը եւ 69 կգ քաշային Արսեն Պողոսյանը: Հայ բռնցքամարտիկները մրցաշարին մասնակցում էիմ մարզիչ Մեխակ Ղազարյանի գլխավորությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: