Հայերեն   English   Русский  

Աֆղանստանում պայթյուններ են տեղի ունեցել. կան զոհեր


  
դիտումներ: 316

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյունների շարք է իրականացվել: Առաջին պայթյունը որոտացել է Պոլիտեխնիկական համալսարանի հարևանությամբ, որի հետևանքով 14 մարդ զոհվել է, 17-ը` վիրավորվել: Պայթուցիկ սարքը մահապարտ ահաբեկիչ է գործարկել: Գրում է Russian.rt.com-ը:

TOLOnews հեռուստաընկերության թվիթերյան էջում տարածված հաղորդագրության համաձայն` պայթյունի հետևանքով զոհերից 7-ը համալսարսնի ուսանողներ են, 4-ը` անվտանգության ծառայության աշխատակիցներ: Իսկ մյուս երեք զոհերի ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել:

Երկրորդ պայթյունն ավելի ուշ գրանցվել է Քաբուլի հինգերորդ ոստիկանական դեպարտամենտի շրջանում:

Տեղական ոստիկանության ներկայացուցչի խոսքերով` միջադեպի արդյունքում առնվազն երեք խաղաղ բնակիչ է վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: