Հայերեն   English   Русский  

«Հոգական առողջության սպասարկումը նույնպես պետք է ամբուլատոր լինի». նախարար


  
դիտումներ: 100

Առողջապահության նախարարությունը հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդկանց խնամքի համար 2017 թվականին տրամադրել է 2,7 մլրդ դրամ։

Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմա Բաղդասարյանը հարցրեց՝ արդյոք նախարարությունը պատրաստվում է այս ոլորտում օպտիմալացում իրականացնել, ըստ որի՝ հստակ կլինի նման խնդիր ունեցող մարդկանց քանի տոկոսը պետք է ստանա պարտադիր հիվանդանոցային բուժում։

Նախարար Թորոսյանը գտնում է, որ հոգական առողջության սպասարկումը նույնպես պետք է ամբուլատոր սպասարկման միջոցով լինի, ինչպես ամբողջ աշխարհում:

«Հոգեկան առողջության խնդիրը լուրջ է, և համարում եմ, որ հոգեկան առողջության խնդիր ունեցողը պետք է գնա ամբուլատոր սպասարկման, ինչպես ամբողջ աշխարհում է։ Ես կարծում եմ, որ մենք այդ ուղղությամբ պետք է գնանք և ստացիոնարներում պետք է պահենք միայն այն մարդկանց, ովքեր վտանգավոր են: Նրանք պետք է ապրեն իրենց ընտանիքներում, կամ եթե ընտանիք չունեն, ինչ-որ հաստատությունում: Այդ համակարգը նույնպես պետք է բեռնաթափվի»,- ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ այս հարցում առկա է նաև խտրականության հարցը, որովհետև այդ հիվանդներին մեկուսացնում են՝ համարելով «խարան»

Նախարարը հիշեցրեց՝ այս պահին Հոգեբուժության մասին օրենք է շրջանառվում, որով նախատեսվում է ստացիոնարների տեղափոխում դեպի ամբուլատուր բուժում: Դա կնպաստի նման խնդիր ունեցող մարդկանց կարգավիճակի բարձրացման։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: