Հայերեն   English   Русский  

Altibox Norway Chess. Արոնյանը ընթանում է առաջատարների խմբում


Աղյուսակը 3.5-ական միավորով գլխավորում են Արոնյանը, Կարլսենը, Անանդը և Սոն


  
դիտումներ: 351

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվող Altibox Norway Chess մրցաշարում երեկ տեղի ունեցած 7-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ:

7-րդ տուրում մրցաշարում առաջին անգամ սևերով հանդես եկող շախմատիստը հաղթանակ տոնեց. հաղթանակի հեղինակն էր աշխարհի նախկին չեմպիոն, 49-ամյա Վիշվանաթան Անանդը, ով, ըստ բազմաթիվ շախմատային մեկնաբանների, անթերի պարտիա անցկացրեց Մաքսիմ Վաշիե-Լագրավի դեմ: Կարուանա - Նակամուրա և Մամեդյարով - Սո պարտիաներն ավարտվեցին հաշտությամբ:

7-րդ տուրից հետո 4 շախմատիստ՝ Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը և Ուեսլի Սոն վաստակել են 3.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Նշենք սակայն, որ Արոնյանը ի տարբերություն մյուս մասնակիցների մեկ պարտիա ավել է խաղացել:

Այսօր կայանալիք 8-րդ տուրում մեր շախմատիստը մրցակից չի ունենա, քանի որ Դին Լիժէնը ազդոսկրի կոտրվածքի պատճառով դուրս է եկել մրցաշարից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: