Հայերեն   English   Русский  

Աֆղանստանում պայթյուն է տեղի ունեցել


  
դիտումներ: 412

Աֆղանստանի հյուսիսային Բագլան նահանգում ընտրողների գրանցման կենտրոնի շենքի ներսում պայթյուն է որոտացել: Այդ մասին հայտնել է «Пажвок» գործակալության թվիթերյան էջը: Գրում է Russian.rt.com-ը:

Գործակալության տվյլաներով` հնարավոր է, որ պայթյունի հետևանքով զոհեր լինեն:

Ավելի վաղ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք էր գործի դրել Քաբուլում գտնվող Պոլիտեխնիկական համալսարանում կայացած կրոնական ժողովի ընթացքում:

Նույն օրը ևս մեկ պայթյուն որոտացել էր Աֆղանստանի մայրաքաղաքի ոստիկանության հինգերորդ դեպարտամենտում: Իրականացված ահաբեկչության հետևանքով 14 մարդ զոհվել էր, 17-ը` վիրավորվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: