Հայերեն   English   Русский  

Պուտինը պատասխանել է այն հարցին, թե երբ է հավատացել Աստծուն


  
դիտումներ: 398

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ «Ուղիղ կապի» ընթացքում պատասխանել է Աստծո հանդեպ հավատի մասին հնչեցրած հարցին: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքերով` դա խիստ անձնական հարց է:

«Գիտեք, շատ դժվար է դրա մասին խոսել հանրության առաջ: Իմ կարծիքով, մարդը ծնվում է հոգում հավատքով, արդեն ծնվում է դրանով: Միայն տարբեր մարդիկ, տարբեր ժամանակներում և տարբեր հանգամանքներում են սկսում դա հասկանալ», - ասել է Պուտինը` պատասխանելով այն հարցին, թե երբ է հավատացել Աստծուն:

Ավելի վաղ Պուտինը պատասխանել էր այն հարցին, թե ինչ է ստիպված եղել զոհել հանուն նախագահի պաշտոնի: Նրա խոսքերով` ստիպված է եղել զոհաբերել «անձնական ոլորտը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: