Հայերեն   English   Русский  

Պուտինը պատմել է օտարերկրյա առաջնորդների հետ հարաբերությունների մասին


  
դիտումներ: 316

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցիների հետ «Ուղիղ կապի» ընթացքում խոսել է օտարերկրյա առաջնորդների հետ հարաբերությունների մասին և խոստովանել, ում է հետ է «դուով» շփվում: Գրում է Gazeta.ru-ն:

Պուտինի խոսքերով` ինքը բավական սերտ հարաբերություններ է հաստատել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ և հենց այդ պատճառով իրենք միմյանց դիմում են անունով կամ «դուով»: Բացի այդ «դուով» Պուտինը դիմում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:

Պուտինն ընդգծել է, որ միշտ «դուքով» դիմում է Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին` նշելով, որ վերջինս տարիքով ավելի մեծ է իրենից:

Հիշեցնենք, որ նախօրեին ռուսաստանցիների հետ անցկացված ավանդական «Ուղիղ կապի» ընթացքում Պուտինը քաղաքացիներից ավելի քան 2 մլն հարց էր ստացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: