Հայերեն   English   Русский  

Արցախն այն հողն է, որտեղ հայեր միշտ եղել են. Սոլովյովը` քաղաքագետ Կովտունին. Տեսանյութ


  
դիտումներ: 2893

Ուկրաինացի քաղաքագետ Վյաչեսլավ Կովտունը «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի շրջանակներում հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը: Գրում է Rusarminfo.ru-ն:

«Այսինքն` դուք դե՞մ եք Արցախին: Տեղյակ եք, որ Արցախն այն հողն է, որտեղ միշտ հայեր եղել են: Նույնիսկ ժամանակակից Երևանի տարածքում եղել են ժամանակներ, երբ հայեր չեն եղել, իսկ Արցախում հայեր միշտ եղել են: Ղարաբաղյան խնդիրը ոչ խաղաղ ճանապարհով լուծելու միակ ճանապարհը` Արցախի բոլոր հայերին ոչնչացնելն է, ինչին մարդկությունը չի դիմի», - հայտարարել է Վլադիմիր Սոլովյովն` ի պատասխան Վյաչեսլավ Կովտունի հայտարարության:

Ռուս հեռուստահաղորդավարը հավելել է նաև, որ Արցախում ապրել են մարդիկ, որոնք աշխատել են որպես ուսուցիչ, հող են մշակել, այնուհետև Խորհրդային Միության ղեկավարության մեղքով պատերազմ է սկսվել: Այդ ժամանակ Արցախի ժողովուրդը ստիպված է եղել ոտքի կանգնել և պաշտպանել իրենց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: