Հայերեն   English   Русский  

​Ռիհանան բաժանվել է արաբ միլիարդատիրոջից


  
դիտումներ: 2062

Երգչուհին կոտրել է Հասան Ջամիլի սիրտը

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` արաբ միլիարդատեր Հասան Ջամիլի և երգչուհի Ռիհանայի սիրավեպն ավարտվել է: Զույգը հանդիպել է ավելի քան մեկ տարի, և երգչուհու երկրպագուները վստահ էին, որ նրանց զույգը շուտով կհայտարարի իրենց հարսանիքի մասին, սակայն փոփ աստղը այլ որոշում է կայացրել: Գրում է Elle.ru-ն:

Նշվում է, որ Ռիհանան ինքն է նախաձեռնել բաժանումը: «Նա երբեմն հոգնում է տղամարդկանցից», - ասել է աստղին մոտ կանգնած աղբյուրը:

Հենց Հասանը պատրաստ չի եղել իրադարձությունների նման շրջադարձի և բավական ցավագին է ընդունել բաժնաման մասին տեղեկությունը: «Հասանի սիրտը կոտրված է, քանի որ ամեն ինչ այնքան լավ էր սկսվել», - ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Ջամիլի ընտանիքի կարողությունը գնահատվում է 1,5 մլրդ դոլար: Նախկինում նա հանդիպել է նաև բրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: