Հայերեն   English   Русский  

​Պուտինը հույս է հայտնել, որ Թրամփը կկատարի նախընտրական խոստումը


  
դիտումներ: 727

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկատարի իր նախընտրական խոստումը և կբարելավի ռուս-ամերիկյան հարաբերությունները: Գրում է Russian.rt.com-ը:

«Խոստումներից մեկը ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավումն էր: Հուսով եմ, որ դա նույնպես տեղի կունենա: Ամեն դեպքում մենք պատրաստ ենք դրան: Ես կարծում եմ, որ գնդակը ամերիկյան կողմում է, ամերիկյան հարթակում», - ասել է Ռուսաստանի նախագահը:

Նրա խոսքերով՝ Ռուսաստանը պատրաստ է «Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացմանը, խորացմանն ու կարգավորմանը»:

«Գործիքները կարող են տարբեր լինել, ներառյալ անձնական հանդիպումները», - ընդգծել է նախագահը:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Թրամփի հետ կառուցողական երկխոսության հույս ունի: Նրա խոսքերով՝ ամերիկացի առաջնորդը խոհեմ մարդ է, կարողանում է լսել և արձագանքել զրուցակիցի ներկայացրած փաստարկներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: