Հայերեն   English   Русский  

՛՛Հեղնար աղբյուրը՛՛ նորից վերադարձավ Շիրակի մարզ, լուսանկարներ


  
դիտումներ: 1416

Երբ Մկրտիչ Արմենի ստեղծագործության հիման վրա Արման Մանարյանը 1970 թվականին բեմադրեց ՛՛Հեղնար աղբյուր՛՛ ֆիլմը,

Հեղնար աղբյուր

գյումրեցիները կատակեցին՝ Լենինականում մի կին կար ամուսնուն դավաճանած, աշխարհով մեկ արեցին, կինո նկարեցին:

Ֆիլմի նկարահանման ժամանակ էլ պայմանական աղբյուր էր կառուցվել. խորհրդավոր էր, միայն Հեղնարի ամուսինը՝ վարպետ Մկրտիչն էր կարողանում մոտենալ աղբյուրին և ջուրը հոսում էր, մյուսների դեպքում՝ ոչ:
Աղբյուրն էլ ուներ հետևյալ գրությունը. ՛՛Ամեն կնիկ իրան մարդու ախպուրն է, ուրիշ մարդ չի կրնա խմե էնոր ջրեն՛՛:

Աղբյուրը ֆիլմի նկարահանման համար էր միայն, հետո այն քանդվեց: Էկրանավորումից 48 տարի անց՝ վահրամաբերդցի Արթուր Գալստյանը փորձեց հետաքրքրվել, ֆիլմի նկարահանումների ժամանակ որտե՞ղ է կառուցվել աղբյուրը, տարբեր պատմություններ լսեց, ականատեսների գտավ: Պարզվեց այն վայրը, որտեղ աղբյուրն է եղել, հիմա սեփականատեր ունի, նրա հետ համաձայնության եկան և չորս ամիս տևած աշխատանքներից հետո Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում՝ Մարմաշեն վանական համալիրի հարևանությամբ, ճիշտ նույն տեղում և նույնությամբ կառուցվեց ՛՛Հեղնար աղբյուրը՛:

Հեղնար աղբյուր

Աղբյուրի վերաբացմանը ֆայտոնով ժամանեցին նաև Հեղնարի դերակատար Յուլյա Ռուստամյանն, որը Ֆրանսիայից հենց այս նպատակի համար էր եկել, Երանոսի դերակատար Հակոբ Ազիզյանը, ֆիլմի օպերատոր Լևոն Աթոյանցը, կոմպոզիտոր Ռոբետ Ամիրխանյանը, Սոս Սարգսյանի դուստրը:
Իջնելով ֆայտոնից, դերասանուհին հուզվեց, իսկ Ռոբերտ Ամիրխանյանն էլ նշեց՝ 40 տարի սպասել է այդ աղբյուրից ջուր խմելուն, և կատարվեց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: