Հայերեն   English   Русский  

Իտալիան հարյուրավոր ներգաղթյալներով լեցուն նավին չի թույլատրել իր նավահանգիստ մուտք գործել


  
դիտումներ: 238

ANSA լրատվական գործակալության փոխանցմամբ` Իտալիայի իշխանությունները հրաժարվել են Aquarius փրկարարական նավին, որում 629 ներգաղթյալ է գտնվել, թույլ տալ իր նավահանգիստ մուտք գործել: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ Իտալիայի ներքին գործերի նախարար և փոխվարչապետ Մատեո Սալվինին հրատապ նամակ է ուղարկվել Մալթայի կառավարությանն` առաջարկելով երկրին ընդունել ներգաղթյալներին տեղափոխող նավը, սակայն պատասխանը բացասական է եղել:

Թվիթերյան իր միկրոբլոգում Սալվինին նշել է, որ այս քայլն անօրինական միգրացիայի հարցում Իտալիայի նոր քաղաքականության նշանավորումն է:

«Այսուհետև Իտալիան սկսում է «ոչ» ասել մարդկանց առևտրին, «ոչ» անօրինական միգրացիայի հետ կապված բիզնեսին: Իմ նպատակն է` խաղաղ կյանք ապահովել այդ երեխաների համար Աֆրիկայում և խաղաղ կյանք մեր երեխաների համար` Իտալիայում», - գրել է նա.

Գործակալության տվյալներով` իտալական իշխանությունները բժիշկներով փոքր նավեր են ուղարկել նավի մոտ, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանք կարողանան օգնել ներգաղթյալներին:

Հունվարի սկզբին Գերմանիան հայտարարել էր, որ ԵՄ-ն չի կարողանում հաղթահարել միգրացիոն ճգնաժամը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: