Հայերեն   English   Русский  

Մերկելը «Մեծ յոթնյակի» մասին Թրամփի հայտարարությունները ճնշող է անվանել


  
դիտումներ: 179

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, և մասնավորապես ամփոփիչ կոմյունիկեն ստորագրելուց հրաժարվելը ճնշող էին: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը` հղում կատարելով գերմանացի քաղաքական գործչին:

Նա Թրամփի հայտարարությունները նաև սթափեցնող է անվանել:

Ավելի վաղ Բունդեսթագում նշել էին, որ Թրամփը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում Թրյուդոյի «անազնիվ և թույլ» վարքագծի մասին թվիթերյան իր գրառումներով աղետ է կազմակերպել, իսկ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում տեղեկացրել էին G7 գագաթաժողովից հետո Թրամփի նկատմամբ վստահության կորստի մասին:

Հունիսի 10-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ իր ներկայացուցիչներին հանձնարարել է չստորագրել «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: