Հայերեն   English   Русский  

«Միշտ թռիչքներ ենք ունեցել, հիմա կունենանք տիեզերական թռիչքներ». Ստեփան Ռոստոմյան


  
դիտումներ: 1945

Գրեմմի մրցանակի արժանացած Էստոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախմբի համերգով այսօր կբացվի «Երևանյան հեռանկարներ» փառատոնը:

Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանն այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ փառատոնն այսօր ամբողջ աշխարհում ներկայացնում է Հայաստանը՝ դառնալով դրա խորհրդանիշներից մեկը:

«Ամեն տարի «Երևանյան հեռանկարները» հայտնվում լավագույն փառատոնների տասնյակում: Մենք մասնակցում են այդ փառատոնների կլոր սեղանների ոչ թե ուղղակի շարքային անդամ, այլև բերում ենք մեր առաջարկները, մեր ստեղծարար գաղափարները»,- նշեց փառատոնի նախագահը:

Ստեփան Ռոստոմյանը նաև հայտնեց, որ այսուհետ փառատոնն անց է կացվելու ՀՀ վարչապետի հովանու ներքո. «Նոր Հայաստան, նոև չափանիշներ: Շատ ուրախ եմ, որ այսուհետ համերգները տեղի կունենան Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: դա շատ պարտավորեցնող է: Ես հեղափոխական չեմ, բայց սրանով դառնում են հեղափոխության մի մաս: Միշտ թռիչքներ ենք ունեցել, հիմա կունենանք տիեզերական թռիչքներ»





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: