Հայերեն   English   Русский  

​Հունաստանը խիստ հսկողության տակ է պահում երկրում ապաստանած թուրք զինվորականներին


  
դիտումներ: 335

Թուրքիայի իշխանությունների կողմից երկրում 2016 թ-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ մեղադրվող և այդ փորձից հետո Հունաստանում ապաստան գտած ութ թուրք բարձրաստիճան զինվորականների նկատմամբ,

որոնք Հունաստանում դատարանի որոշմամբ ազատ են արձակվել, անվտանգության խիստ միջոցառումներ են կիրառվել:

Ինչպես հաղորդում է թուրքական «Դիքեն» կայքը՝ հղում կատարելով անգլիական «The Guardian» թերթին, Հունաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ֆոտիս Կումելիսը հայտնել է, որ իրենք հնարավոր առավելագույն միջոցներ են ձեռնարկում զինվորների անվտանգությունն ապահովելու համար, և առայժմ ոչ ոք չի իմանա, թե նրանք հստակ որ տարածքում են գտնվում:

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ այդ զինվորականները որտեղ էլ որ լինեն, իրենց պարտքն է նրանց Թուրքիա վերադարձնելը:

2016 թ-իհուլիսի 15-ի գիշերը Թուրքիայում մի խումբ ապստամբներ ռազմական հեղաշրջման փորձ են կատարել: Մահացել է մոտ 240 քաղաքացի, ավելի քան 2 հազարը վիրավորվել են: Թուրքիայի իշխանությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրել են հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և պահանջել Միացյալ Նահանգներից արտահանձնել նրան: Ստամբուլի դատարանը Ֆեթուլլահ Գյուլնեին ձերբակալելու որոշում է կայացրել:

Գյուլենը դատապարտել է ապստամբությունն ու հայտարարել իր անմեղության մասին: Ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր սեկտորում սկսվել են զանգվածային զտումներ` Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: