Հայերեն   English   Русский  

​Խոհանոցային սրբիչները կարող են սննդային թունավորման պատճառ դառնալ


  
դիտումներ: 208

Հետազոտությունները ցույց են տվել, որ խոհանոցային սրբիչների բազմակի օգտագործումը մեծացնում է սննդային թունավորման հնարավորությունը:

BBC-ն, հղում անելով Մավրիկիոսի համալսարանի հետազոտությանը, գրում է գիտնականները փորձաքննության են ենթարկել տնային տնտեսություններում բազմիցս օգտագործվող 100 սրբիչներ:

Նրանք հայտնաբերել են, որ բազմակի օգտագործման, սեղանի մակերեսը մաքրող, ձեռքերը չորացնող սրբիչների վրա ավելի հաճախ է հանդիպում աղիքային ցուպիկ բակտերիան: Այդ բակետրիաները մեծմասամբ անվնաս են, բայց շատերը կարող են հանգեցնել ծանր սննդային թունավորումների և լուրջ վարակի: Խոսքը հատկապես այն տների մասին է, որտեղ միս են օգտագործում:

Այդ պատճառով խորհուրդ է տրվում կանոնավոր կերպով լվալ դրանք և լավ չորացնել մինչև օգտագործելը: Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս դրանք փոխել ամեն օր: Յուրաքանչյուր օգտագործումից հետո սրբիչները պետք է լվանալ 60 աստիճան Ցելսիուս ջրում: Հարցի այլընտրանքային լուծում կարող են լինել միանգամյա օգտագործման կտորները կամ թղթե անձեռոցիկները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: