Հայերեն   English   Русский  

Մակրոնը Թրամփի գործողություններն անհետևողական է անվանել


  
դիտումներ: 506

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի ավարտին արտացոլում են ամերիկացի առաջնորդի «անհետևողականությունն ու ոչ հիմնավոր լինելը»: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հայտնում է Independent պարբերականը` հղում անելով Ելիսեյան պալատի կոմյունիկեին:

«Մենք երկու օր անցկացրինք` տեքստ և պարտավորություններ ունենալու համար: Մենք հավատարիմ ենք դրանց, իսկ նրանք, ովքեր թողել են դրանք` թիկունքով շրջվելով, արտացոլում են իրենց անհետևողականությունն ու ոչ հիմնավոր լինելը», - նշվել է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Թրամփը կարգադրել էր չստորագրել «Մեծ յոթնյակի» գագաթաժողովի արդյունքներն ամփոփող կոմյունիկեն և Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոյին «անազնիվ և թույլ» վարքագծի դրսևորման մեջ մեղադրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: