Հայերեն   English   Русский  

Թրամփն ու Կիմ Չեն Ընը գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթ են ստորագրել


  
դիտումներ: 78

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթուղթ են ստորագրել: Ուղիղ հեռարձակումն ապահովել է ABC հեռուստաալիքը: Գրում է Russian.rt.com-ը:

Երկու ղեկավարները ամփոփիչ փաստաթուղթը համապարփակ և մանրամասն են անվանել:

Արարողության ընթացքում Թրամփը բազմիցս շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին և անցկացրած բանակցությունները որպես ֆանտաստիկ որակել:

«ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հարաբերությունները տարբեր կլինեն, քան նախկինում: Մենք ցանկանում ենք միասին աշխատել, մեր միջև հատուկ կապ է հաստատվել», - ասել է ԱՄՆ նախագահը:

Հունիսի 12-ին Սինգապուրում կայացել է ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովը: Երկու երկրների առաջնորդները միակողմանի հանդիպում են անցակցրել, ապա նախաճաշել և միասին զբոսնել: Զբոսանքի ընթացքում Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդին ցույց է տվել իր լիմուզինը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: