Հայերեն   English   Русский  

Օռլանդոյում մահացած են հայտնաբերել պատանդ վերցրած բոլոր երեխաներին


  
դիտումներ: 326

CNN հեռուստաընկերության փոխանցմամբ` ԱՄՆ-ի Օռլանդո քաղաքում տղամարդը, որը 12 ժամից ավելի չորս երեխաների պատանդ էր վերցրել, ինքնասպան է եղել, իսկ երեխաները մահացած են հայտնաբերվել: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ երեխաները մահացած հայտնաբերվել են հունիսի 11-ի երեկոյան:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ տղամարդը 1,6, 10 և 11 տարեկան 4 երեխաների պատանդ է վերցրել:

Ոստիկանություն մի կին էր դիմել և հայտնել մի երիտասարդի մասին, որը ծեծի է ենթարկում իրեն: Երբ իրավապահները փորձել էին ձերբակալել այդ տղամարդուն, վերջինս կրակ էր բացել և վիրավորվել ոստիկանության աշխատակիցներին մեկին, որը վիրահատության էր ենթարկվել և այժմ կրիտիկական ծանր վիճակում է գտնվում: Այնուհետև տղամարդը արգելափակվել էր բնակարանում` երեխաներին պատանդ վերցնելով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: