Հայերեն   English   Русский  

«​Սա խայտառակություն է: Բոլոր գիտնականները գիտեն, որ այս մարդը կոռուպցիոներ է». Դ. Իոանիսյանը՝ Սամվել Հարությունյանի նշանակման մասին


ՖԲ -յան գրառում


  
դիտումներ: 1433

Ֆեյսբուքում «Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմանը՝ Սամվել Հարությունյանին Կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեի նախագահ նշանակելու մասին։

«Սա խայտառակություն է: Բոլոր գիտնականները գիտեն, որ այս մարդը կոռուպցիոներ է: Սամվել Հարությունյանը Հայաստանի գիտությունը խորապես քանդողներից է: ... Անգամ արտերկրյա գրանտերի հաստատման համար էր ատկատ ուզում:

Եվ Արայիկ Հարությունյանը չի ընդունել այն գիտնականին, ով պատրաստ էր պատմել, թե ինչպես (որքան, երբ ու ինչի համար) էր Սամվել Հարությունյանը անձամբ իրենից կաշառք ուզել:

Հ.Գ. Սամվել Կարապետյանը նախագահ Արմեն Սարգսյանի ընկերն է»:

Իոանիսյանի գրառումը կրթության նախարարը մեկնաբանել է. «Կոնկրետ օրինակներ, Դանիել ջան, շատ կոնկրետ»։

«Արայիկ, շատ կոնկրետ օրինակի մասին պատրաստ էր պատմել այն մարդը, ումից կաշառք էր ուզվել: Եվ քո օգնականը/քարտուղարը այդպես էլ հետ չզանգեց, որ այդ մարդը գա քո մոտ ու պատմի: Եվ դու գիտեիր, որ այդ կոնկրետ օրինակները կան: Կարող էիր նաև հետաքրքրվել»,-պատասխանել է Իոանիսյանը:

Արայիկ Հարությունյանը արձագանքել է. «Դանիել, խնդրում եմ շոուները մի կողմ դնես և վաղը բոլորին հրավիրես ինձ մոտ: Բայց Աստված չանի՝ կոնկրետ օրինակներով չգան: Ու զգուշացրու, որ բոլոր փաստերով ներկայացնելու եմ ոստիկանություն: Կոռուպցիոներին հանելը խնդիր չէ, ուղղակի խոսողների մեծ մասը ամենավերջում հրաարվում են խոսել: Հիմա ես ուզում եմ կոնկրետ օրինակներ ու փաստեր: Ոստիկանություն կամ ԱԱԾ ուղարկելու խնդիր չունեմ՝ ով ուզում է լինի»:

Դանիել Իոաննիսյանն էլ Արայիկ Հարությունյանին ասել է, որ նրան է ուղարկում այդ անձի տվյալները։

Արայիկ Հարությունյան/Դանիել Իոանիսյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: