Հայերեն   English   Русский  

Դավիթ Հարությունյանը, Վիգեն Սարգսյանը եւ Արփինե Հովհաննիսյանը կլինեն ԸՕ-ի բարեփոխումների աշխատանքային խմբում


  
դիտումներ: 660

Aravot.am-ի տեղեկություններով՝

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների աշխատանքային խումբ սկսելու շուրջ բանակցություններում իշխանությունը եւ ընդդիմությունն արդեն համաձայնության են եկել: Աշխատանքային խումբը, ըստ նախնական պայմանավորվածության, կլինի «3+3+3» ձեւաչափով: Խմբում կընդգրկվեն երեք հոգի իշխանական խմբակցության ներկայացուցիչներ, երեք հոգի`ընդդիմադիր, երեք հոգի էլ կներկայացնեն քաղհասարակությունը: Aravot.am-ի տեղեկություններով, ընդդիմադիր ՀՀԿ-ից ԸՕ-ի բարեփոխումների աշխատանքային խմբում կընդգրկվեն ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը եւ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: Հենց այս հարցն է համաձայնեցվել մի քանի օր առաջ, երբ Դավիթ Հարությունյանն ու Վիգեն Սարգսյանը խորհրդարանում էին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: