Հայերեն   English   Русский  

Ամերիկացի սենատորը հայտարարել է, որ «խորհրդային չարիքը» շարունակում է ապրել Ռուսաստանում


  
դիտումներ: 302

Ամերիկացի սենատոր Լինդսի Գրեմը հայտարարել է, որ «խորհրդային չարիքը» շարունակում է ապրել Ռուսաստանում: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտարարել է սենատորը ABC News հեռուստաընկերության եթերում, «Ռուսաստանի վերադարձը «Մեծ ութնյակ» սխալ կլինի»:

«Թեև Սովետական Միությունը փլուզվել է, սակայն չարիքը, որ ներկայացնում է այն, ապրում և ողջունվում է Պուտինի Ռուսաստանում», - ասել է Գրեմը:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր, որ «Մեծ ութնյակ» ձևաչափին վերադարձը կարող է քննարկվել միայն Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությունից հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: