Հայերեն   English   Русский  

​Մակեդոնիայի կառավարությունը համաձայնել է փոխել երկրի անվանումը


  
դիտումներ: 469

Մակեդոնիայի Հանրապետության կառավարությունը բազմամյա վեճից հետո

Հունաստանի հետ համաձայնագիր է ստորագրել, որով պատրաստ է փոխել երկրի անունը:

Բանն այն է, որ Հունաստանը վիճարկում էր «Մակեդոնիա» բառը, որը ծագում է Հին Հունաստանից, որտեղ կառավարում էր Ալեքսանդր Մակեդոնցին, այդպես էին անվանում նաև հունական շրջաններից մեկը:

Հունաստանի պնդմամբ 1991 թվականին Հարավսլավիայի փլուզումից հետո անկախացած Մակեդոնիան ՄԱԿ-ում ճանաչվեց միայն Նախկին Հարավսլավիայի Մակեդոնիա Հանրապետություն անվամբ:

Բացի այդ Հունաստանը բազմիցս սպառնացել է խոչընդոտել Մակեդոնիայի անդամակցությունը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին Մակեդոնիայի Սահմանադրությամբ ընդունված անվամբ: Նշենք, որ Մակեդոնիան ԵՄ անդամակցության թեկնածու է: Երեքշաբթի օրը Հունաստանի և Մակեդոնիայի վարչապետների միջև կայացած հեռախոսազրույցում կողմերը համաձայնել են, որ Հունաստանը կհրաժարվի իր վետոներից՝ Մակեդոնիայի անվանափոխման դիմաց:

Այսուհետ Մակեդոնիան կվերանվանվի Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն՝ ցույց տալով, որ սահմանից այն կողմ գոյություն ունի հունական Մակեդոնիա շրջան: Այդ անվանումը կկիրառվի թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս:

Երկու երկրները դեռ պետք է վավերացնեն այդ համաձայնագիրը, իսկ Մակեդոնիան այդ հարցը կդնի հանրաքվեի: Համաձայնագիրը պաշտոնապես կստորագրվի շաբաթ օրը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: