Հայերեն   English   Русский  

ԱՄՆ արդարադատության նախարարությունը ՌԴ-ի 5 քաղաքացիների տնտեսական պատժամիջոցները խախտելու մեջ է մեղադրել


  
դիտումներ: 87

ԱՄՆ-ի արդարադատության նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ երեք սիրիացիներ և Ռուսաստանի հինգ քաղաքացիներ, որոնք աշխատում են ռուսական «Совфрахт» ընկերությունում, մեղադրվում են Սիրիա օդային վառելիքի մատակարարման փորձի մեջ՝ խախտելով ամերիկյան պատժամիջոցները: Գրում է Russian.rt.com-ը:

Ամերիկյան արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ Ռուսաստանից և Սիրիայից ութ գործարարներ փորձել են վառելիք ուղարկել Սիրիա և այդ երկիր ամերիկյան դոլար փոխանցել: Փողը նախատեսված էր այն անձանց համար, որոնց հաշիվները գտնվում են ամերիկյան պատժամիջոցների ներքո: Արդարադատության նախարարությունը նշել է, որ ձեռնարկատերերը ցանկացել են գործարք իրականացնել` առանց ԱՄՆ ֆինանսների նախարարության լիցենզիա ստանալու:

Մեղադրանք առաջադրվել է Ռուսաստանի հինգ քաղաքացիների դեմ՝ Իվանա Օկորոկովայի, Իլյա Լոգինովի, Կարեն Ստեփանյանի, Ալեքսեյ Կոնկովի և Լյուդմիլա Շմելկովայի: Նշվել է, որ Ռուսաստանի քաղաքացիներին օգնել են երեք սիրիացիներ: Բոլոր մեղադրյալները մեղադրվում են պատժամիջոցների խախտման և փողերի լվացման մեջ, որոնց պատճառով նրանց կարող է ընդհուպ մինչև 25 տարվա ազատազրկում սպառնալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: