Հայերեն   English   Русский  

Թրամփը շնորհակալություն է հայտնել Կիմ Չեն Ընին


  
դիտումներ: 145

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին հյուսիսկորեացի ժողովրդի լուսավոր ապագայի նպատակով արված առաջին քայլի համար: Այդ մասին Թրամփը գրել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Russian.rt.com-ը:

«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Կիմին իր ժողովրդի նոր լուսավոր ապագայի համար առաջին խիզախ քայլի համար», - գրել է Թրամփը:

Թրամփի խոսքերով՝ իր աննախադեպ հանդիպումը Կիմ Չեն Ընի հետ «ապացուցում է, որ իրական փոփոխությունները հնարավոր են»:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ իր և ԿԺԴՀ առաջնորդի միջև շատ լավ հարաբերություններ են հաստատվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: