Հայերեն   English   Русский  

Ծանրամարտի Հայաստանի թիմերի որակազրկումը կասեցվել է


  
դիտումներ: 196

Ծանրամարտի Հայաստանի հավաքականների որակազրկումը կասեցվել է:

Այս մասին հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան:

2017 թվականից ի վեր գործող որակազրկումը Հայաստանի հավաքականի համար հանվել է: Հայ պատանի ծանրորդները կարող են մասնակցել հունիսի 19-ից կայանալիք մրցաշարերին, իսկ երիտասարդները և մեծերը` օգոստոսի 19-ից: Պատանիները կպայքարեն պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրի համար` Եվրոպայի առաջնությունում: Մեծահասակները նոյեմբերին կմասնակցեն Աշխաբադում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների համաձայն՝ 2008-2020 թվականներին շատ արգելված խթանիչ միջոցներ՝ դոպինգ խախտումներ ունեցող երկրներին կտրվի միայն 2 օլիմպիական ուղեգիր (2 տղամարդկանց, 2 կանանց հավաքականներին): Այդ երկրների շարքում են Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Բելառուսը: Մինչև օլիմպիական 2020 թվականը վերոնշված երկրները կզրկվեն Օլիմպիական խաղերի ուղեգրից նոր խախտումներ ունենալու դեպքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: