Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ազատ են արձակվել Դինքի գործով անցնող երկու ամբաստանյալներ


  
դիտումներ: 202

Թուրքիայում Ստամբուլի ծանր հանցագործությունների թիվ 14 դատարանը պոլսահայ մտավորական, «Ակօս» թերթի հիմնադիր և նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով անցնող երկու ամբաստանյալների ազատ արձակելու որոշում է կայացրել:

Ինչպես հաղորդում է «Ակօս» թերթը, դատարանի որոշմամբ ազատ են արձակվել Օզքան Մումջուն և Յաքուփ Քուրթարանը: Դինքի սպանության իրականացման ժամանակ Յաքուփ Քուրթարանը եղել է Թուրքիայի Սամսունի ոստիկանության գլխավոր շտաբի աշխատակից, իսկ Օզքան Մումջուն՝ Տրապիզոնի ոստիկանության հետախուզական բաժնի աշխատակից: Վերջիններիս նկատմամբ դատական վերահսկողություն է սահմանվել: Օզքան Մումջուի և Յաքուփ Քուրթարանի նկատմամբ երկրից չբացակայելու արգելք է սահմանվել:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թ-ի հունվարի 19-ին «Ակօս»-ի խմբագրության առջև:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: