Հայերեն   English   Русский  

​Գվատեմալայում ավելի քան 100 մարդու մահվան պատճառ դարձած հրաբուխը կրկին ակտիվացել է


  
դիտումներ: 163

Գվատեմալայում Ֆուեգո հրաբուխը, որի ժայթքման պատճառով ավելի վաղ ավելի քան 100 մարդ էր զոհվել, կրկին ակտիվացել է: Գրում է Russian.rt.com-ը:

Այդ մասին հաղորդում է Prensa Libre պարբերականը` հղում անելով Կենտրոնական ամերիկյան երկրաբանական սեյսմոլոգիայի ազգային ինստիտուտին:

Նշվում է, որ հրաբխի խառնարանում փորձագետներն արձանագրել են պայթյուններ, իսկ գազերի ու ծխի սյան բարձրությունը հասնում է 5 կմ-ի:

Փորձագետները չեն բացառում, որ հրաբխի մոտակայքում գտնվող բնակավայրերում, այդ թվում նաև երկրի նախկին մայրաքաղաք Անտիգուայում ծխի հնարավորությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ժայթքման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը: 200 անձ անհայտ կորած է համարվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: