Հայերեն   English   Русский  

​Ձերբակալել են ադրբեջանական մանկապարտեզում երեխաներին ծեծի ենթարկած դայակին (տեսանյութ)


  
դիտումներ: 184

Օրերս սոցիալական ցանցերում հայտնվել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գտնվող «Kids Studio» մասնավոր մանկապարտեզում երեխաների նկատմամբ կոպիտ վերաբերմունքի դրսևորման վերաբերյալ տեսանյութ, ինչն ադրբեջանցի օգտատերերի շրջանում վրդովմունքի և բազմաթիվ բողոքների պատճառ է հանդիսացել: Դրանից հետո մանկապարտեզի ղեկավարությունը հայտարարել էր դայակին աշխատանքից հեռացնելու և հաստատությունը փակելու մասին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Օրհան Մանսուրզադեին, անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն կիրառած դայակը ձերբակալվել է:

Ոստիկանության՝ Յասամլի շրջանային բաժանմունքում դայակի նկատմամբ Քրեական օրենսգրքի «խոշտանգում» հոդվածի հիման վրա քրեական գործ է հարուցվել: Փաստի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: