Հայերեն   English   Русский  

​Թրամփը՝ Կիմ Չեն Ընի մասին


  
դիտումներ: 234

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Fox News hհեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իրեն ռազմավարական մտածողությունով «զվարճալի և շատ խելացի տղա» է թվացել: Գրում է Russian.rt.com-ը:

«Նա զվարճալի և շատ, շատ խելացի է: Նա հիանալի բանակցող է, նա ռազմավարական մտածողությամբ տղա է», - ասել է Թրամփը:

Նա հավելել է, որ անմիջապես լավ հարաբերություններ է հաստատել Կիմ Չեն Ընի հետ: Բացի այդ Թրամփը չի հրաժարվել Հյուսիսային Կորեայի առաջնորդի մասին իր նախորդ հայտարարություններից: Նրա կարծիքով՝ առանց դրանց Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ բանակցությունները կարող էին չկայանալ: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահը հավելել է, որ ագրեսիվ հռետորաբանության ժամանակ երբեմն «անմիտ» էր զգում իրեն, բայց անհրաժեշտ է համարել շարունակել այն:

Ավելի վաղ Թրամփը հրապարակել էր ԿԺԴՀ-ի ապագայի մասին մի տեսանյութ, որը նա ցույց տվել է Սինգապուրի գագաթնաժողովի ժամանակ Կիմ Չեն Ընին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: