Հայերեն   English   Русский  

Հյուսիսկորեական ԶԼՄ-ները Սինգապուրի գագաթնաժողովը ԿԺԴՀ-ի «մեծ հաղթանակ» են անվանել


  
դիտումներ: 263

BBC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները Սինգապուրի գագաթնաժողովը Հյուսիսային Կորեայի «մեծ հաղթանակ» են անվանել: Գրում է Gazeta.ru-ն:

Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցները լիովին վերահսկվում են պետության կողմից և հազվադեպ են մեկնաբանում քաղաքական իրադարձությունները: Իսկ ավելի հազվադեպ, նրանք իրական ժամանակով լուսաբանում են երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի գործունեությունը:

Սակայն Սինգապուրի գագաթնաժողովը գրավել է բոլոր լրատվամիջոցների առաջին էջերը՝ Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ լուսանկարներով:

Պետական «Нодон синмун» թերթը գագաթնաժողովը «դարի հանդիպում» է որակել: Կորեայի հեռագրային գործակալությունը անգլերենով լավատեսական հոդված է հրապարակել՝ գնահատելով առաջնորդների հանդիպումը որպես պատմական բեկում:

Գործակալությունը նաև հայտնել է Միացյալ Նահանգների ու Հյուսիսային Կորեային առաջնորդների մտադրությունը որպես փոխադարձ հարգանքի նշան Փհենյան այցելելու վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: