Հայերեն   English   Русский  

Հարավային Կորեայի նախագահը մեկնաբանել է Սինգապուրում կայացած գագաթաժողովի արդյունքները


  
դիտումներ: 120

«Рёнхап» լրատվական գործակալության փոխանցմամբ` Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժէ Ինը մեծ հաջողություն է անվանել Սինգապուրում կայացած ԱՄՆ- Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի արդյունքները: Գրում է Russian.rt.com-ը:

«Կան գագաթնաժողովի արդյունքների շատ տարբեր գնահատականներ, սակայն առավել կարևոր է այն փաստը, որ այս հանդիպումը թույլ տվեց ամբողջ աշխարհին, այդ թվում` ԱՄՆ-ին, Ճապոնիային և Չինաստանին խուսափել միջուկային պատերազմի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների վտանգից», - հայտարարել է Մուն Չժէ Ընը Սեուլում ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպման ժամանակ:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգթոնը մինչև Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետի ավարտը ակնկալում է Հյուսիսային Կորեայի «էական» միջուկային զինաթափում:

ԿԺԴՀ-ի և ԱՄՆ-ի գագաթաժողովը տեղի է ունեցել Սինգապուրում հունիսի 12-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: