Հայերեն   English   Русский  

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կասեցրեց Հայաստանի որակազրկումը


  
դիտումներ: 86

2017 թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած ծանրամարտի Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ֆեդերացիաների` 1 տարով որակազրկումը Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) հունիսի 11-ի որոշմամբ կասեցվել է: Այսպիսով հայ ծանրորդները հնարավորություն կունենան մասնակցելու ընթացիկ մրցաշարերին:

Պատանիների պայքարին Հայաստանի և Ադրբեջանի ծանրորդները կկարողանան մասնակցել հունիսի 19-ից, իսկ երիտասարդների և մեծահասակների մրցաշարերին՝ օգոստոսի 19-ից։

IWF-ի որոշմամբ Թուրքիայի երիտասարդ մարզիկները մրցաշարերում կարող են ելույթ ունենալ արդեն հունիսի 11-ից, իսկ պատանիներն ու մեծահասակները՝ հունիսի 19-ից:

Ծանրամարտի Հայաստանի ընտրանին հուլիսի 22-29-ը Միլանում (Իտալիա) կմասնակցի կայանալիք պատանիների (մինչև 15 և մինչև 17 տարեկանների) Եվրոպայի առաջնությանը, որը վարկանիշային է 2018 թվականի հոկտեմբերի 6-13-ը Արգենտինայում կայանալիք ամառային պատանեկան օլիմպիական 3-րդ խաղերի համար։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: