Հայերեն   English   Русский  

Գերմանիայում հայ զինծառայողի վիրահատությունը հաջող է անցել


  
դիտումներ: 266

Արցախում 2016-ին վիրավորված Ալբերտ Դալլաքյանին Գերմանիայի Հայդենբերգ քաղաքի կլինիկայում 3-րդ անգամ վիրահատել են:

Ալբերտը գլխի բաց, պլաստիկ վիրահատություն է անցել: Զինվորի մայրը ՝ Արմինե Ղազարյանը, Անկախին հեռախոսով ասել է, որ վիրահատությունը տևել է 5 ժամ: «Երեկոյան կարողացա մտնել, խոսել Ալբերտի հետ, գիտակցության էր եկել»: Տիկին Արմինեն մեզ փոխանցեց, որ այսօր կեսօրից հետո խոսելու են Ալբերտին վիրահատած գերմանացի բժշկի հետ: Նա կասի, թե երբ է հնարավոր, որ Ալբերտը վերադառնա Հայաստան: Ալբերտ Դալլաքյանը վիրավորվելուց հետո Հայաստանում 3, Գերմանիայում 3 ծանր վիրահատություն է անցել: Վերջին անգամ նրան վիրահատել են 2018-ի մարտին: «Մեկ առ մեկ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավաքեցին անհրաժեշտ գումարը, որոնց շնորհիվ Ալբերտս ողջ է»,-ասաց Արմինե Ղազարյանը: Նշենք, որ Ալբերտ Դալլաքյանը բուժումը շարունակում է «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: