Հայերեն   English   Русский  

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները Ժնևում հանդիպում կունենան


  
դիտումներ: 248

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչները հաջորդ շաբաթ Ժնևում կքննարկեն սիրիական Սահմանադրական կոմիտեի ձևավորումը: Այս մասին նշված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի հայտարարությունում:

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչներին հրավիրել է Ժնև սահմանադրական կոմիտեի ստեղծումը քննարկելու ուղղությամբ 2018 թ-ի հունիսի 18-ին և 19-ին խորհրդակցություններ անցկացնելու նպատակով»,- նշված է հայտարարությունում: Նշվում է, որ քննարկումներին կարող են մասնակցել նաև այլ երկրներ:

Սահմանադրական հանձնաժողովի ձևավորման մասին համաձայնագիրը ձեռք է բերվել հունվարի 30-ին Սոչիում կայացած Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքների հիման վրա: Այդ կառույցը Միստուրայի հետ միասին պետք է զբաղվի երկրի սահմանադրության համար առաջարկների նախապատրաստմամբ: Հանձնաժողովում հաստատվել է 150 անձանց թեկնածությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: