Հայերեն   English   Русский  

Կիմ Չեն Ընը պատրաստակամություն է հայտնել Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպելու համար


  
դիտումներ: 117

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ բաց է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման համար: Այդ մասին հայտնում է Kyodo պարբերականը` վկայակոչելով Ճապոնիայի կառավարության աղբյուրին: Գրում է Russian.rt.com-ը:

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Սինգապուրում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպման ժամանակ:

« Կիմ Չեն Ընի և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հանդիպման հնարավորություն կա, նա պատրաստ է», - ասել է աղբյուրը:

Գործակալությունն ընդգծում է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդը չի բացառում Ճապոնիա-ԿԺԴՀ գագաթնաժողովի շուրջ բանակցությունների հնարավորությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի սկզբին Ճապոնիայի և ԿԺԴՀ-ի արտաքին գործերի նախարարներ Տարո Կոնոն և Լի Յոն-Հոն կարող են բանակցություններ վարել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: