Հայերեն   English   Русский  

Թուրքիայի նախագահը Ռուսաստանին առաջարկել է միասին C-500 համակարգեր արտադրել


  
դիտումներ: 228

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է կարգավորել Ռուսաստանի Դաշնության հետ C-500 զենիթահրթիռային համակարգերի արտադրությունը:

«Ռուսաստանը C-400 զենիթահրթիռային համակարգերի համար ողջամիտ պայմաններում վարկ է տրամադրել: Երկրորդ և երրորդ փուլերում մենք կանցնենք համատեղ արտադրության: Ես Ռուսաստանին առաջարկել եմ նաև իրականացնել C-500 համատեղ արտադրություն»,- ասել է Էրդողանը «TV 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:

Թուրքիայի նախագահը հայտարարել է նաև, որ չի հասկանում Միացյալ Նահանգների և Հյուսիսատլանտյան դաշինքի՝ Մոսկվայից C-400 զենիթահրթիռային համակարգների ձեռքբերման առնչությամբ Անկարային քննադատելու տրամաբանությունը: Ըստ նրա՝ C-300 մակարկարգեր ունի Հունաստանը, սակայն Աթենքի հասցեին որևիէ քննադատական հայտարարություն չի հնչել:

«Մեր պաշտպանական արդյունաբերությունն իր սեփական կարիքներն ունի, և մենք կձգտենք բավարարել դրանք»,- ասել է Թուրքիայի նախագահը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: