Հայերեն   English   Русский  

Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի


  
դիտումներ: 846

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի:

Նրան այստեղ դիմավորել են Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանն ու հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նիկոլ Փաշինյանը եղել է Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում, կատարել մոմավառություն:

Վարչապետը շրջայց է կատարել Տապան թանգարանում՝ ծանոթացել այստեղ ներկայացված հայ մշակույթին և Հայ Առաքելական եկեղեցուն վերաբերող ցուցանմուշներին:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան, որն իր գործունեությունը կսկսի սեպտեմբերից: Վարժարանում կարող է սովորել մինչև 200 աշակերտ: Վարչապետ Փաշինյանը ծանոթացել է վարժարանում ստեղծված պայմաններին և հնարավություններին: Նշվել է, որ այն հագեցված է ժամանակակից սարքավորումներով: Վարժարանում դասավանդելու են բարձր որակավորում ունեցող դասախոսներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: