Հայերեն   English   Русский  

Պուտինը գնահատել է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպումը


  
դիտումներ: 463

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ բարձր է գնահատում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը: Գրում է Russian.rt.com-ը:

«Մենք ողջունում և բարձր ենք գնահատում վերջերս` հունիսի 12-ին կայացած Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և Միացյալ Նահանգների նախագահ պարոն Թրամփի հանդիպման արդյունքները», - ասել է Պուտինը:

Նրա խոսքերով` այդ հանդիպումը նվազեցնում է Կորեական թերակղզում ընդհանուր լարվածության մակարդակը:

«Մենք հավատում ենք, որ սա լայնածավալ կարգավորման միայն առաջին քայլն է: Սակայն շնորհիվ երկու առաջնորդների բարի կամքի առաջին քայլն արված է», - ասել է Պուտինը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից հետո աշխարհի համար համաշխարհային միջուկային սպառնալիքն անհետացել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: