Հայերեն   English   Русский  

Երթևեկության փոփոխություն Քոչար-Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում


  
դիտումներ: 355

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է,

որ 2018 թվականի հունիսի 15-ից Երևան քաղաքի Հր. Քոչար և Գյուլբենկյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին Անկախին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Փոփոխության արդյունքում Հր. Քոչար փողոցի վրա՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթևեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի ևս մեկ՝ 3-րդ երթևեկելի գոտի, որի շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը և դեպի Գյուլբենկյան փողոց ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթևեկող տրանսպորտային միջոցներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: