Հայերեն   English   Русский  

Մեգան Մարքլը պատմել է արքայազն Հարրի հետ ամուսնական կյանքի մասին


  
դիտումներ: 881

Թեև մայիսի 19-ին ամուսնացած արքայազն Հարիի և դերասանուհի Մեգան Մարքլի մեղրամիսը պաշոտնապես դեռևս ընթացքի մեջ է, նորապսակներն արդեն վերադարձել են հարսանեկան ճանապարհորդությունից: Իսկ Մեգանը երջանկությունից յոթերորդ երկնքում է գտնվումԼ Իսկ այդ մասին Սասսեքսի նորաթուխ դքսուհին լրագրողներին պատմել է թագուհի Եղիզաբեթ 2-րդի հետ Չեշիր կատարած այցի շրջանակներում: Գրում է Spletnik.ru-ն:

«Հարրին աշխարհի լավագույն ամուսինն է», - հայտարարել է Մեգանը:

Արքայազն Հարիի կնոջ հետ հանդիպումից տպավորություններով կիսվել է միջոցառման ներկաներից մեկը, որին հաջողվել է զրուցել դքսուհու հետ:

«Մեգանն ուղղակի կատարյալ տեսք ուներ: Ես ապշած էի, թե որքան գեղեցիկ է նա իրականում: Ես հարցրեցի նրան ամուսնական կյանքի մասին, և նա ինձ պատասխանեց, որ ամեն ինչ հիասքանչ է: Ես նրան ասացի նաև, որ նա շատ գեղեցիկ էր իր հարսանեկան արարողության ընթացքում և Հարիի հետ ուղղակիորեն ստեղծված են միմյանց համար, իսկ Մեգանը շնորհակալություն հայտնեց նման ջերմ խոսքերի համար և նշեց, որ դրանք շատ մեծ նշանակություն ունեն», - լրատվամիջոցներին պատմել է 61-ամյա Շերոն Բրիսկոն:








Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: