Հայերեն   English   Русский  

«Ես որտեղի՞ց գիտեմ՝ Մանվելն ինչ ունի». Սեյրան Սարոյան


  
դիտումներ: 390

Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերված զինվորների համար նախատեսված սննդի ու իրերի հայտնաբերումը ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանի համար անակնկալ է եղել. նա շատ ծանր է տանում այդ փաստը:

Այս մասին ինքը պատգամավորն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Հիմա ես գիտեք՝ ինչ եմ մտածում, ինքը իմ երեսին ո՞նց ա նայելու, որովհետև ընենց երդումներ է կերել, ընենց քֆուրներ է կերել, ով որ զինվորի հացը գողնա, ով որ փորձի…: Դուզն ասենք, զենք սաղս էլ կարանք ունենանք, բայց զինվորի հա՞ց, էն էլ էդ երեխեքի ուղարկած… Երեկ էդ երեխեքին որ խոսցրեցին, ես իմ արև, մեռած էի, թաղած չէի, տեղս չեմ գտել, էնքան վատ եմ եղել, երեկ սաղ օր բժիշկները իմ մոտս են եղել: Ո՞նց կարելի էր հերոսից իջնել տուշոնկա գողնող: Խի Մանվելն ի՞նչ չուներ, ի՞նչն էր պակաս»,-ասաց նա:

Մանվել Գրիգորյանի ընկերոջից հետաքրքրվեցին նաև հայտնաբերված սեփականության վկայականների մասին:

«Ուրեմն ձեզի մի բան ասեմ, երևի շատերդ էլ Մանվելին ճանաչում եք: Մանվելի աջ ձեռը չի իմացել ՝ ձախն ինչ է անում, ձախ ձեռը չի իմացել՝ աջն ինչ է անում: Ես որտեղի՞ց գիտեմ՝ Մանվելն ինչ ունի: Էդ ո՞վ գիտեր: Իրա երեխեքը գիտեին՝ ինչ ունի: Էնքան փակ մարդ է եղել, ոչ մեկն էլ թող գլուխ չգովա, որ կարային իմանային, թե Մանվելը ինչ ունի, կամ թե ինչ չունի»,-ասաց նա:

Այն հարցի, թե Սարոյանն ինչ կաներ, եթե Սեդրակ Սարոյանը պատժելու լիներ ինքը, պատգամավորն ասաց. «էսօր կտենաս: Սա խայտառակություն է, համ աստվածն է պատժում, համ դատախազը: Խայտառակ եղավ՝ աստված պատժեց, համ էլ դատախազն է պատժելու»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: