Հայերեն   English   Русский  

Տեխնիկապես հնարավոր չէ, որ ընտրությունները լինեն այս տարի. ՀՀԿ խմբակցության ղեկավար


  
դիտումներ: 442

Ընտրությունների հարցում շտապողականությունը կարող է խանգարել միջազգային մեր իմիջին: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին,

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադռանալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետներին:

«Հնչում են կարծիքներ, որ մեզ պետք չի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Բայց դրանով մենք 25 տարիների աշխատանքը ջուրը կգցենք: Ամեն ինչ կախված կլինի քննարկումներից, կոնսենսուսից: Ինձ թվում է կլինի այդ կոնսեսուսը»,-ասաց նա՝ հավելելով, որ տեխնիկապես հնարավոր չի համարում, որ ընտրությունները լինեն այս տարի:

«Վենետիկի հանձնաժողովը հետաքրքիր բան է առաջարկել, որ ընտրական օրենսգիրքը ընդունվելուց հետո մեկ տարի ժամանակ է պետք, որ քաղաքական ուժերը նախապատրաստվեն: Եթե թույլ չտան ուժերին նախապատրաստվել, դա կարող է վնասել մեր հեղինակությանը»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: