Հայերեն   English   Русский  

Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ռազմական ղեկավարությանը


  
դիտումներ: 165

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարին և պաշտպանության նախարար Նուրեդդին Ջանիքլիին, հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության հեռանկարների շուրջ: Իլհամ Ալիևն իր շնորհավորանքն է փոխանցել Ռեջեփ Թայիփ Էրդողանին Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ այդ հաղթանակը թուրք ժողովրդի կողմից վերջին տարիների որպես Թուրքիայի նախագահ նրա կատարած աշխատանքին տված գնահատական է:

Նախագահ Ալիևը ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները զարգանալու են բոլոր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանական:

Թուրքիայում արտահերթ նախահական և խորհրդարանական ընտրություններ կայացել են հուլիսի 24-ին: Թուրքիայում երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար մրցել են իշխող «Արդարություն և զարգացում», ինչպես նաև Ազգայնական շարժում կուսակցությունները ներկայացնող Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ընդդիամդիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից Մուհարրեմ Ինջեի, «Հայերնիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը, «Լավ» կուսակցությունից Մերալ Աքշեները, «Երջանկություն» կուսակցության ղեկավար Թեմել Քարամոլլաօղլուն և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշը: Ըստ նախնական տվյալների՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին քվեարկել է ընտրողների 52.6 տոկոսը:

Ավելի վաղ նախատեսված էր ընտրություններն անցկացնել 2019 թ-ի նոյեմբերի 3-ին, ինչից հետո պետք է ուժի մեջ մտնեին նախագահական համակարգի մասին դրույթները, որոնք ընդունվել էին 2017 թ-ի ապրիլին կայացած սահմանադրական հանրաքվեի ժամանակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: