Հայերեն   English   Русский  

​Էջմիածնի պետական քոլեջը՝ Մանվել Գրիգորյանի մերձավորների «բոստան»


  
դիտումներ: 6769

Հետապնդումներով, սպառնալիքներով ու ճնշումներով լեցուն է Էջմիածի Վ. Համազասպյանի անվան պետական քոլեջի աշխատակից Անգին Արշակյանի առօրյան 2016 թվականից ի վեր:

Ճնշումների գագաթնակետը դարձել է քոլեջում գրանցված, բայց դասերի չհաճախած Մանվել Կարենի Գրիգորյանին՝ գեներալ Մանվել Գրիգորյանի թոռանը, որպես կիսամյակային գնահատական չներկայացած նշանակելը: Այդ արարքից հետո քոլեջի աշխատակիցները խուսափում են նրա հետ շփվելուց: Իսկ ամեն ինչ սկսվել է 2016-ի ՏԻՄ ընտրություններից, երբ նա առաջադրվել է ավագանու թեկնածու:

Տիկին Արշակյանը 2000 թվականից դասավանդում է Էջմիածնի պետական քոլեջում, իսկ 2005-ից Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Էջմիածնիմասնաճյուղի նախագահն է: Նախորդ ՏԻՄ ընտրություններում Արշակյանը ավագանու թեկնածու է առաջադրվում: Նրա այս քայլը, սակայն, չի ողջունում քոլեջի տնօրեն Սերգեյ Զաքարյանը: «Ինձ կանչեց ու առաջարկեց հրաժարվել: Ասաց, որ կխլեմ իր ձայները, եթե դնեմ իմթեկնածությունը: Բայց ես չհրաժարվեցի պայքարից»,- ասում է Արշակյանը՝ հավելելով, որ այդ պահից իր և տնօրենի ջրերն այլևս նույն առվով չեն հոսում: Անգամ այն, որ Արշակյանը շուրջ 15 քվեի տարբերությամբ ավագանու կազմում չի ընդգրկվում, չի մեղմում իրավիճակը:

Այդուհետ Արշակյանի և նույն քոլեջում դասավանդող նրադստերդասաժամերը կտրուկ կրճատվում են:

«Սկսեցի քոլեջում տիրող անօրինականության դեմ պայքարել:2017-ին տնօրենի հավաստագրման դասընթացների մասնակցեցի,քննություն հանձնեցի ու ստացա տնօրենի հավաստագիր: Մոտենում էր տնօրենի թոշակի անցնելու տարիքը, և ցանկանում էի մասնակցել տնօրենի թափուր աթոռի համար մրցույթին: Դակրկնապատկեց տնօրենի թշնամանքն իմ հանդեպ,ամեն ինչ անում էր, որ ես չերևամ»:

Տնօրենի թեկնածու է դառնում Կարինե Մկրտչյանը՝ գեներալ Մանվելի տեղակալ՝ ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանի կինը: Արշակյանի հավաստմամբ՝ Մկրտչյանը նախկինում աշխատել է դպրոցում, սակայն միջին մասնագիտական կրթության ոլորտում փորձ չունի: Ավելին, նա տնօրենի հավաստագիր ստացել է տնօրենի պարտականությունները կատարող նշանակվելուց հետո: Իսկ տնօրենի թափուր տեղի համար մրցույթը կանցկացվի հուլիսի 18-ին՝ մրցույթի անցկացման համար օրենքով սահմանված առավելագույն 6-ամսյա ժամկետի մի քանի օր խախտմամբ:

Արշակյանը պատմում է, որ Արայիկ Հարությունյանի՝ կրթության և գիտության նախարար նշանակվելուց հետո հանդիպել է նրա հետ, պատմել քոլեջում տիրող անօրինությունների ու հովանավորչության մասին: Արշակյանն ասում է, որ փաստաթղթեր ու վկայություններ ունի մի շարք անօրինությունների, այդ թվում և դիպլոմի վաճառքի, նախկին տնօրենի կողմից գումարների յուրացման մասին, և ստուգումների պարագայում դրանք կտրամադրի պատկան մարմիններին:

«Բանկային հաշվապահություն ենք պարապում առանց գրքերի: Տնօրենի յուրացրած միջոցներով կարելի էր գրականություն ձեռք բերել»,- ասում է նա:

Շարունակելով քոլեջում տիրող անօրիանակությունների թեման՝ Արշակյանը պատմում է, որ նախորդ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից քոլեջի բանկային գործ ֆակուլտետի ուսանող է դարձել գեներալ Մանվել Գրիգորյանի թոռը՝ Էջմիածնի արդեն նախկին քաղաքապետի որդին:

«Չգիտեմ, թե ինչպես ձևակերպեցին, բայց փաստաթղթերով ստացվեց, որ նա առաջին կիսամյակից է ուսանող, այն էլ անվճար հիմունքներով»,- ասում է Արշակյանը՝ հավելելով, որ անվճար կրթության կարիք ունեցող շատ-շատերը, սակայն, սովորել են վճարովի հիմունքներով:

«Ասեմ, որ դասի չի եկել, մի քանի անգամ քոլեջում երևացել է, անկարգություն է արել, թողել գնացել է: Անցյալ տարի նշանակել եմ, որովհետև այլ կերպ չէի կարող, մեծ խնդիրներ կունենայի քաղաքում: Այս տարի որոշեցի, որ պիտի չնշանակեմ: Ուսանողներն էլ բողոքել են, թե ինչու իրենք պետք էվճարովի հիմունքներով սովորեն, իսկ նա, որ դասի էլ չի գալիս, անվճար հիմունքներով սովորի և ստանա կրթաթոշակ»,- ասում է Արշակյանը:

Տիկին Արշակյանի խոսքով՝ չնայած իր հանդեպ սպառնալիքներին, թե նման բան անելուց հետո Էջմիածնում կարող է այլևս չերևալ, որպես կիսամյակային գնահատական «չի ներկայացել» է նշանակել: Ուսմասվարը և տնօրենը, սակայն, ավարտական քննություններից մեկ օր առաջհանձնաժողով են կազմել ու դրական գնահատական նշանակել Գրիգորյանի թոռանը և հեռակա բաժնում սովորող մի շարք ուսանողների, որոնք, Արշակյանի պնդմամբ, երբևէ դասերին չէին մասնակցել, այդ իսկ պատճառով էլ նրանց անբավարար էր նշանակել:

Ավարտական քննություններին բողոքների հետևանքով կրթության նախարարությունից մարդ է մասնակցել, ինչի շնորհիվ քննությանը չներկայացած Մանվել Գրիգորյանին գնահատական չի նշանակվել: Փոխարենը, սակայն, դրական գնահատականներ են ստացել հեռակա բաժնի՝ երբևէ դասի չհաճախած ուսանողները: Արշակյանը պնդում է, որ հանձնաժողովը հաշվի չի առել իր՝ քննական հանձնաժողովի անդամի տեղեկագիրը, որում նրանց անբավարար էր նշանակել:

«Այդ մարդկանց առաջին անգամ էի տեսնում ուսման երեք տարիների ընթացքում, ուստի և չեմ նշանակել՝ չնայած տնօրենի և ուսմասվարի պահանջին, թե վատություն մի արա, նշանակիր, թող գնան»,- ասում է Արշակյանը:

Արշակյանն ահազանգում է, որ ներկայիս տնօրենի պարտականությունները կատարողը՝ Կարինե Մկրտչյանը, որը շուտով կդառնա տնօրեն, շարունակում է նախորդի հանցավոր գործունեությունը: Նա պնդում է, որ նախկին տնօրեն Սերգեյ Զաքարյանն ուղղորդում է Մկրտչյանին՝ օգտվելով ոլորտում նրա անփորձությունից:

Հնչած մեղադրանքների վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար «Անկախը» կապ հաստատեց Էջմիածնի Վ. Համազասպյանի անվան պետական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Կարինե Մկրտչյանի հետ: Վերջինս տեղեկացրեց, որ ինքը կարող է խոսել միայն վերջին երեք ամիսների համար, որի ընթացքում պաշտոնավարել է: Մկրտչյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի թոռը քոլեջի ուսանող է եղել, դասախոսական անձնակազմի հավաստմամբ, մասնակցել է դասերին, նաև վերջին զանգին. ավարտական միջոցառմանը մասնակցությունը փաստված է լուսանկարներով: Կրտսեր Մանվել Գրիգորյանը, սակայն, ավարտական փաստաթուղթ չի ստանա, քանի որ քննություններին չի մասնակցել:

Մկրտչյանի հավաստմամբ՝ հեռակա բաժնում սովորող ուսանողները ևս դասերին մասնակցել են, որևէ մեկին հենց այնպես գնահատական չեն նշանակել:

Տնօրենի պաշտոնակատարը հերքում է նաև այն պնդումները, թե նախկին տնօրենն ուղղորդում է իրեն ու քոլեջում ունի արտոնյալի կարգավիճակ: Մկրտչյանի խոսքով՝ թոշակի անցած տնօրենը կես դրույքի սահմաններում դասաժամեր ունի, դասավանդում է հեռակա բաժիններում: Նշենք, որ դեռ մարտին «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում քոլեջի ուսմասվար Իշխան Գևորգյանն ասել էր, որ նախկին տնօրենը ներկայիս տնօրենի խորհրդականն է:

«Անկախը» զրուցեց նաև քոլեջի արդեն նախկին ուսանողների հետ, որոնք անուն չհրապարակելու պայմանով պատմեցին, որ Մանվել Գրիգորյանը, ինչպես և շատ-շատ ուսանողներ քոլեջում, այս տարիներին գնահատական են ստացել առանց դասի հաճախելու:






Մեկնաբանություններ - 18

karine     06.07.2018 քոլեջի անհայտ ներկայացուցիչ ,հոդվածում լուսաբանված էձեր քոլեջի անօրենության, խարդախությունների ր կաշառակերության մասին, թեման ինչուեք շեղում ուրիշ ուղղվածության, չնայած չեմ զարմանում, պարզ է թե քոլեջում ինչ է տիրում, խեղճ ուսանողներ, պատկերացնում եմ, ուսումնական հաստատություն է,թե??

haykanush     05.07.2018 ~hargeli joxovurd erb vor duq qnnadatum eq Arshakyanin .hisheq dzez kareni jamanak ey hisheq inch sarsapi ev vaxi mtnolordi mej eq aprel.shat mardik en nstel jerm-jerm nstel kareni koxkiq.isk @ntrutyuneri jamanak dzer dzayner@ tvel eq karenin .xosk@ koleji anardarutyunneri masin e .

Մարիետա     05.07.2018 Հարգելի, ազատ քաղաքածի, ինչ է նշանակում փրփուրներից եք բռնել,վախեցած եք,այս ինչ վիրավորանքներ եք գրում, անհարմար է ցավում եմ ձեզ համար։Իմ կարծիքով հենց դուք եք խառնված վիճակում։Ուրեմն ես չեմ կարող արտահայտել իմ կարծիքը,եթե արտահայտվել եմ ուրեմն ինչ որ մեկի կողմից եմ և սխալ եմ։ Այսօր սահմանադրության օրն է և հենց առաջին կետում ասված է , որ ՀՀ հանրապետության մարդը պետության բարձրադիր արժեք է և ունի ազատ արտահայտվելու խոսք։ Վերջապես ազատվել ենք մանվելիզմից,բայց մի քանի գրառումներ արդեն նմանվում են անգինիզմի: Եթե տ.Անգինի մասին գրում ես քո օբյեկտիվ կարծիքը , ուրեմն սխալ ես:Հասկացեք, կոնկրետ ինձ այս պահին մտահոգում է այն փաստը, որ մարդիկ իբրև պայքարել են ,բայց ինձ նման շատ շատերը այլ կարծիքի են: Նաև հասկանում եմ ժամանակները փոխվել են ,ոմանք ուզում են աչքի ընկնել:Բայց անցյալը չես կարող փոխել: Թող տիկինը բարձրաձայն էր, թող նաև խոսեր այն ժամանակ ,երբ ծեծի ենթարկեցին քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանին և միակ հակառակ կողմից ընտրված ավագանի Ստեփան Աբգարյանին:Հենց նրանք էին, որ չվախեցան և հեռուստացույցով ներկայացրին եղելությունը: Հարգելիներս , ամեն մեկս ունենք մեր սեփական կարծիքը տվյալ մարդու մասին: Թող ողջ և առողջ լինեն բոլոր մայրերն ու տատիկները:Թող մեր ժողովուրդը ապրի խաղաղ երկնքի տակ։Չպետք է փնովանք,կամ վիրավորանք համարել մարդկանց կարծիքները:
PS Խաղաղություն ,համբերություն,հանդուրժողականություն բոլորիս: Հորդորում եմ բոլորին ապրել խաղաղ և հիշել Աստված ամեն ինչ տեսնում է և բոլորս էլ մի օր հայտնվելու ենք նրա առաջ։


Այծեմնիկ Պետրոսյան     05.07.2018 Հետաքրքիր է, քոլեջի մի խումբ արհեստավարժ դասախոսներ փնովելուց բացի ուրիշ զբաղմունք չունեք: Արդեն հասկանալի է, ,որ դուք ոչ թե գնում եք սերունդ կրթելու, այլ պարապությունից ձեր անգործությունը կոծկելու, և փորձում եք սևացնել արժանապատիվ քաղաքացու: Ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել…
Բավական չէ Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի էջը օգտագործեցիք տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցառման նկարներ տեղադրելով , որտեղ պատվավոր հյուրերի շարքում էր հասարակական գործիչ տիկին Արշակյանը, ու այդ պահին գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և այլ հյուրեր, , կեղծ, արհեստական էջեր բացելով, զրպարտանքներ սկսեցիք գրել, հիմա էլ շարունակում եք այս հարթակը օգտագործել: Նշանակում է մտահոգվելու բան ունեք, կարծում եմ ձեր քոլեջը շատ մութ անցյալ ունի, որը ցանկանում եք քողարկել, քանի որ տիկին Արշակյանը համարձակվել է ձեզ դեմ դուրս գալ և անօրինական ճանապարհով չավարտացնել թե քաղաքապետի որդուն ,և թե այլոց: Ցավ եմ ապրում, որ ոմանք իրենց իրավունք են վերապահում քննադատել հասարակական կազմակերպության ղեկավարի, դասախոսի, հրաշալի մոր, տատիկի, մասին, որի իրավունքը ամենևին չունեն: Եվ շատ շատերդ կերազեք տիկնոջ նման հրաշալի ընտանիք ունենալ:Հենց տիկին Արշակյանն է ըստ հոդվածի, որ համարձակվեց անարդարության դեմ ձեռք բարձրացնել և դեմ գնալով քոլեջում իշխող կոռուպցիային ու մանվելիզմին չնշանակել գեներալ Մանվելի թոռ՝ Մանվել Կարենի Գրիգորյանին: Կխնդրեի այս հարցով զբաղվեին պատկան մարմինները՝ թե իրավապահ և թե նախարարության, և պարզեին , ինչ անօրինական ճանապարհներով է քաղաքապետի որդին սովորել անվճար համակարգում և ստացել գերազանց ցուցանիշներ ,չնայած վստահեմ, որ այդ նույն քոլեջում վճարովի համակարգում սովորել , և սովորում են բազմաթիվ անապահով ընտանիքների երեխաներ: Թող շատերին հասկանալի լինի, որ տիկին Արշակյանը երբեք էլ չի եղել քաղաքապետի համախոհ, այլապես այսօր ավագանի ընտրված կլիներ, և նաև քոլեջի տնօրեն, սակայն իրականությունը այլ բան է ասում: Տիկին Արշակյանը թավշյա հեղափոխության ակտիվ ու համարձակ պայքարողներից է եղել, որի շուրջ կան բազմաթիվ հավաստող նկարներ: Պարզապես կխնդրեյի զգոն մնալ, և չանցնել թույլատրելիի սահմանը, քանի որ յուրաքանչյուր ոք ,Աստծո առաջ պատասխան է տալու :

ԱՐԴԱՐ ՔԱՂԱՔԱՑԻ     05.07.2018 ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԹԵ ԻՆՉԻ ԵՔ ԽԱՌՆՎԵԼ ԻՐԱՐ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՎԱԽԵՆԱԼՈՒ ԲԱՆ ՈՒՆԵՔ: ՏԻԿԻՆ ԱՐՇԱԿՅԱՆԸ ՇԱՏ ՃՇԳՐԻՏ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ Է ՏՎԵԼ ԼՐԱԳՐՈՂԻՆ, ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՄԵԼ Է ՆԱև ՁԵՐ ԳԵՆԱՐԱԼ ՄԱՆՎԵԼԻ ՏԵՂԱԿԱԼԻ ԿԻՆԸ, ՈՎ ԱՅՍ ՊԱՀԻՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Է;ԻՍԿ ԻՆՉ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է , ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ, ՏԻԿԻՆ ԱՐՇԱԿՅԱՆԸ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԺԱՄԱՆԱԿ , ԲՈԼՈՐԻ ՆՄԱՆ ԵՂԵԼ Է ԸՆՏՐԱՏԵՂԱՄԱՍԵՐՈՒՄ , ԲԱՅՑ ԵՐԲԵՔ ԵԼՈՒՅԹ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ, ՉԻ ՔԱՐՈԶԵԼ, ԱՅԴ ՄԱՍԻՆ ԿԱՆ ՆԿԱՐԱՀԱՆՎԱԾ ՏԵՍԱԵՐԻԶՆԵՐ, և ՏԵՂԱԴՐՎԱԾ Է ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՅՔՈՒՄ, ԱՎԵԼՈՐԴ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԻՔ ԱՆԻ, ՔԱՆԻ ՈՐ ԱՎԱԳԱՆԻՆ ԿԱՐԾԵՄ ԹԵ ՁԵՐ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆ ՄԱՆՎԵԼԱԿԱՆ ՍԵՐԳԵՅ ԶԱՔԱՐՅԱՆՆ Է ԱՆՑԵԼ,ԱՍՏՎԱԾ ԳԻՏԻ ԹԵ ԻՆՉ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ: ԻՍԿ ՆԵՐԿԱՅԻՍ ՏՆՕՐԵՆԸ ՝ ԿԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆԸ, ՈՎ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻ ՏԵՂԱԿԱԼ՝ ԽԱՉԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿԻՆՆ Է:ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՂՆՈՒՄ ԵՄ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ, և ՀԵՏԱՄՈՒՏ ԵՄ ԼԻՆԵԼՈՒ ԱՌԱՋԻԿԱ ՔՈԼԵՋԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ,ՈՐԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀՈՒԼԻՍԻ 18 –ԻՆ ՏԵՍՆԵՆԵՔ ՈՎ Է ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱԴՐԵԼ և ԱՆՑՆԵԼՈՒ, ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ ԵՄ ՈՐ ՏԻԿԻՆ ԱՐՇԱԿՅԱՆԸ ՇԱՏ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԿԻՆ Է, և ՁԵՐ ԲԱՆՍԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆՀԻՄՆ ԵՆ ՈՒ ՆՐԱ ԱՆՁԻ ՀԵՏ ԱՄԵՆևԻՆ ԿԱՊ ՉՈՒՆԻ: ԵՎ ՆԱև ՈՒՐԱԽ ԵՄ, ԹԵ ԻՆՉՔԱՆ ՀԶՈՐ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է, ՈՐ ՇԱՏ ՇԱՏԵՐԸ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՎԱԽԵՑԱԾ ՍԿՍԵԼ ԵՆ ՓՐՓՈՒՐՆԵՐԻՑ ԿԱԽՎԵԼՈՎ ԷԺԱՆԱԳԻՆ ՔԱՅԼԵՐ ԵՆ ԱՆՈՒՄ, ՈՒ ՓՈՐՁՈՒՄ ՍՏՎԵՐ ԳՑԵԼ:ՉԻ ՍՏԱՑՎԻ , ՀԻՇԵՆՔ ՄԱՐԳԱՐԻՏՆ ՈՒ ՓՐՓՈՒՐԸ
ՄԱՐԴԻԿ ԿԱՆ, ՈՐՈՆՔ ՓՐՓՈՒՐԻ ՆՄԱՆ
ՄԻՇՏ ԿՅԱՆՔԻ ԾՈՎԻ ԵՐԵՍՆ ԵՆ ԵԼՆՈՒՄ,
ԲԱՅՑ ԽՈՐՔՈՒՄ ՈՐՔԱ՜Ն
ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ ԿԱՆ,
ՈՐՈՆՑ ՓԱՌՔԸ ԴԵՌ ՓՐՓՈՒՐՆ Է ԽԼՈՒՄ:
ՉՄՈՌԱՆԱՆՔ ՄԵԾՆ ՇԻՐԱԶԻ ԽՈՍՔԵՐԸ:ԱՍՏՎԱԾ ԹՈՂ ՆԵՐԻ ՁԵՐ ՆՄԱՆ ՄՈԼՈՐՅԱԼՆԵՐԻՆ;

haykanush     05.07.2018 hargeliners incpes kareli e vat mtqer grel sireli Arshakyani dem. nman mardik shat qich en linum na sirvac kin e mayr ev tatik. ete Arshakyan@ artahaytvum e ir mtqer@ uremn da hamapatasxanum e irakanutyan@ .na chi karox stel .Arshakyan@ ayn mardne vor erkar jamanak lrum e ev dumanum uremn inch asticani anardarutyne tirum kolejum vor na stipvac grele.petqe parzel vochte viravorakan mtqer artahaytel.Arshakyani nman mardik petqe linen mer hasarakutyan mej Nikol Pashinyani koxkin..

Արման     05.07.2018 Հետաքրքիր է ,երբ մենք վերջապես պետք է դուրս գանք այս զոմբի վիճակից:Ես փորձեցի ավելի գլոբալ հարցեր բարձրաձայնել,բայց ամեն բան տարաք աձնավորման: Ամեն ինչ պարզից պարզ է: Սակայն ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ մեր վարչապետը ճիշտն ու սխալը, կեղծն ու շիտակը տարբերում է և ամեն բան իր ճիշտ տեղն է ընկնելու: Շնորհավորում եմ բոլորիս սահմանադրության օրը:

Մարիետա     05.07.2018 Այո,երևույթը տգեղ է, երբ ես իմ աչքով եմ տեսել քաղաքապետի ընտրությունների ընթացքում ձեր սիրելի տիկնոջը Կ․ Գրիգորյանի կողքին,թող այն ժամանակ խոսեր։Ամբողջ քարոզարշավի ընթացքում նրա կողքին էր,ի տարբերություն հակառակ կողմի ավագանու թեկնածուներին,ովքեր սատարում էին Արթուր Թումանյանին։Իսկ առաջին երաժշտական դպրոցում, Գրիգորյանն ու Արշակյանը իրար ջերմ-ջերմ շնորհակալագրեր էին հանձնում։Ես բնավ դեմ չեմ պաշտպանեք և պաշտպանված եղեք, սիրեք և սիրված եղեք,քանզի որտեղ սեր,այնտեղ Աստված,բայց մի ստիպեք մարդու աչքի տեսածը ժխտել։Խաղաղություն և համերաշխություն բոլորիս։

1707     05.07.2018 Դե հերիք է,փնովեք Արշակյանին,նա շատ խելացի,կրթված կին է։Ես՝ շատ հակիրճ կգրեմ,ձեր խարդախների կլանը,պետք է արմատախիլ անել:

Աննա     05.07.2018 Հարգելի մեկնաբանություն գրողներ եկեք ճիշտը խոսենք ընկեր Արշակյանն միշտ դեմ է եղել Մանվելին էլ Կարենին էլ ու հակարակն հենց ինքն Զաքարյան էր Կարենի հետ ամեն տեղ և բոլորն էլ ասում էր որ իր դեմ ոչվոք չի կարող քանի որ ինքն Գեներալի մարդն է հիմա իրենց արածներն փաթաթում են ուրիշի գլխին որ չոր դուրս գան ՞ չէնք թողնի ։Ոնց Մանվելի վերջն եկամ Զաքարյանի կաշառակերության և անիշխանության վերջնել կգա ։

Լիլիա     05.07.2018 Շատ ճիշտ նկարագրված է ամեն ինչ: Ինչ վերաբերվում է Անգին Արշակյանին, նրա պես խելացի և մարդկային մարդ քիչ կարող եք գտնել ու խորհուրդ կտամ, եթե մարդուն չեք ճանաչում, չի կարելի սուտ և անհիմն բաներ գրել: Երևույթը տգեղ է և հարիր չէ մեք ազգին...

Արման     04.07.2018 Հարգելի Անուշ ,այնպես եք նկարագրել տ. Անգինին կարծես Վիկտոր Համբարձումյանին կամ
Մակարենկոյին եք ներկայացնում: Ժողովներին և սեմինարներին մասնակցելը դեռևս չի նշանակում, որ մեծ ավանդ ունեն կրթության բնագավառում: Աշոտյանն էլ էր մասնակցում տարբեր ծրագրերի և ժողովների, արդյունքում ինչ ստացվեց.ամբողջ կրթական համակարգը խարխլվեց: Բայց հիմա ի շնորհիվ մեր հարգարժան վարչապետի ամեն հարց, ամեն խնդիր կլուծվի պարզ ու շիտակ առանց կեղծիքի :

Արման     04.07.2018 Հարգելի Անուշ, այնպես եք նկարագրել տիկին Անգինին կարծես Վիկտոր Համբարձումյանին կամ Մակարենկոյին եք ներկայացնում

Անուշ     04.07.2018 Շուրջ երեք տարի ճանաչում եմ Տիկին Արշակյանին, ,,,, նա իր եռանդով լեցուն , կրթական համակարգին նվիրված տեսակով միշտ ոգեշնչել է շատերին....մեկնաբանությունները կարդալիս ցավ ապրեցի... չի կարելի գիտության նվիրյալին , ով ունի հսկայական ավանդ այդ բնագավառում , ով մասկակցել է բազմաթիվ սեմինարների, գիտաժողովների և այլ համաժողովների , անտեսել...., իմ կարծիքով նա իր ուրույն տեղը ունի կրթադաստիարակչական համակարգում, նրա բարձրաձայնած յուրաքանչյուր խնդիր պետք է հստակ ստուգվի և օբյեկտիվ արձագանքվի... Ձեզ հաջողություն եմ ցանկանում Տիկին Արշակյան ջան, վստահ եմ կրթության բնագավառի համապատասխան օղակները օբյեկտիվ լուծում կտան խնդրին....

Մարիամ     04.07.2018 Ամեն ինչ ճշգրտորեն ասված ա նյութում

Վարդուհի     30.06.2018 Անմեղ գառի դիմակ հագածները,ուտում են ժողովրդի հավերը՝ կարդալով նյութը հիշեցի այս ժողովրդական ասացվածքը։Երկու տարի առաջ երբ ընտրություններ էին տ․ Անգինը շրջում էր քաղաքում ու պրոպագանդա անում,որ ընտրեն իրեն և մեր քաղաքի նախկին քաղաքապետին ՝ Կարեն Գրիգորյանին,նաև հավաստիացնում էր,որ ինքն է քոլեջի( տեխնիկումի )տնօրենը։Դե ես էլ կողքից լսելով այդ խոսակցությունը հավատացել էի։Ծիծաղելի է չէ։ Իմ կարծիքով նա ժաղովրդի լեզվով ասած աթոռակռիվ է տալիս,չի կարելի այսքան պաշտոնամետ լինել (մեկ ավագանի է ուզում դառնալ,մեկ տնօրեն), ի շնորհիվ մեր հարգարժան,սիրելի ՓԱՇԻՆՅԱՆԻ և նրա թիմի մենք առաջ կգնանք, և մարդկանց միջից էլ դուրս կգա աթոռին ձգտելու հոգեբանությունը։Ազատված շատ շղթաներից եկեք ապրենք սիրո և խաղաղության մեջ։

Արման     30.06.2018 Զարմանքս է, թե մարդիկ ինչքան կարող են սուտ ու կեղծ լինեն: Հենց այս կինը ` Անգին Արշակյանը, 2016 թվականի ընտրությունների ժամանակ Կարեն Գրիգորյանի կողքից չէր հեռանում: Ամբողջ ընթացքում նրա կողքին էր և հենց իր ուսանողներին հորդորում էր, որ ընտրեն արդեն իսկ հրաժարական տված քաղաքապետին: Սա այն մարդկային տեսակն է, երբ իշխամությունների փոփոխությունների հետ փոխում են իրենց կեղծ, շինծու դիմակները: Վստահ եմ, որ մեր նոր սերունդի կողմից կատարված հեղափոխությունից հետո այս տեսակները տեղ չեն ունենա մեր հասարակության մեջ:Կեցցե, անկախ, ազատ Հայաստանը և մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արման     30.06.2018 Զարմանքս է, թե մարդիկ ինչքան կարող են սուտ ու կեղծ լինեն: Հենց այս կինը 2016 թվականի ընտրությունների ժամանակ Կարեն Գրիգորյանի կողքից չէր հեռանում: Ամբողջ ընթացքում նրա կողքին էր և հենց իր ուսանողներին հորդորում էր, որ ընտրեն արդեն իսկ հրաժարական տված քաղաքապետին: Սա այն մարդկային տեսակն է, երբ իշխամությունների փոփոխությունների հետ փոխում են իրենց կեղծ, շինծու դիմակները: Վստահ եմ, որ մեր նոր սերունդի կողմից կատարված հեղափոխությունից հետո այս տեսակները տեղ չեն ունենա մեր հասարակության մեջ:Կեցցե, անկախ, ազատ Հայաստանը և մեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: